«Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին»` Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի գրառմամբ համարեք Հայաստանի նոր պատմությունը սկսված։
Թերեզա Մեյի կառավարությունը Համայնքների պալատում վստահության քվե ստացավ, բայց դա դուրս չի բերում Մեծ Բրիտանիային բրեկզիտի փակուղուց: Բրիտանիայի խորհրդարանը 19 ձայնի տարբերությամբ մերժեց Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը` նրան կողմ էր 325, դեմ` 306 պատգամավոր:
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ hraparak.am կայքում հրապարակված լուրին Նիկոլ Փաշինյանի արձագանքի վերաբերյալ. «Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։
Սքանչելի խորհրդարան ունենք: Վերջապես: Աննկարագրելի ինտելեկտուալ ու անհավանական սկզբունքային: Անկասելի լեգիտիմ: Ո՞վ էր ասում` անփորձ են: Լավ էլ փորձված են: Լավ էլ խոսում են` լեզվի տակ ոսկորը կորցրած: Ամեն ինչ` տեղը տեղին: Պակաս տեղ չկա:
Ամիսներ առաջ, երբ իմացա, որ Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան Արթուր Մեսչյանը, հրճվեցի, որովհետև վստահ էի, որ նա ամեն բան կանի Երևանի դիմագիծը վերականգնելու ուղղությամբ:
2019-ի հունվարը տարօրինակ ժամանակ կդառնա Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Սկզբունքորեն ամեն տարվա հունվարը տարօրինակ ժամանակ է։ Մարդիկ նստում են, նշում Ամանորը, Սուրբ ծնունդը։ Մի խոսքով, զբաղվում են իրենց գործով։ Միևնույն ժամանակ բոլորի հոգում տարօրինակ զգացումներ են։
Հին-նոր տարին էլ տոնեցինք, սեղանները, հետո էլ սառնարանները դատարկվում են, ու մարդիկ դուրս են գալիս տնից ոչ միայն հյուր, այլև խանութ ու շուկա գնալու: ՈՒ` ի՞նչ: Գների շեշտակի թանկացումը միանգամից ցրում է տոնական թմբիրը թե խումհարը:
Վերջին 7-8 ամիսներին Հայաստանում ձևավորվել է ավանդույթ` պարբերաբար այս ու այնտեղ հայտնվում է մարդկանց մի խումբ, իրեն անվանում ժողովուրդ ու սկսում պահանջներ ներկայացնել: Պահանջները տարբեր են, ներկայացնելու ձևը նույնն է` ճանապարհ փակել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...